Հրաժարվել է վճարել բջջայինի վերանորոգման համար և հափշտակել է աշխատակցի հեռախոսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 18, 2011 12:35

Նոյեմբերի 17-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս զանգահարած կինը հայտնել է, որ բջջային հեռախոսների նորոգման կետի աշխատակիցը վիճաբանում է իր հետ:
Պարզվել է, որ կինն իր բջջային հեռախոսը հանձնել էր նորոգման, որի դիմաց պետք է վճարեր 5.000 դրամ, սակայն նորոգված հեռախոսը վերցնելիս՝ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է վճարել 5.000 դրամը և բացահայտ հափշտակելով նորոգման կետի աշխատակցին պատկանող 30.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ դիմել է փախուստի, սակայն բռնվել է աշխատակցի կողմից: Այդ ընթացքում կինը հասցրել է գետնին նետել և վնասել բջջային հեռախոսը:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 722 անգամ: