Լևոն Արոնյանը կխաղա Վասիլի Իվաչուկի հետ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 18, 2011 12:31
Մոսկվայում շարունակվող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարում այսօր կկայանան 3-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանն ուժերը կչափի վերջին շրջանի իր ամենաանցանկալի մրցակցի` ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ: Վերջինս վաստակել է 1,5 միավոր և Մագնուս Կառլսենի, Յան Նեպոմնյաշչիի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հերթական տուրում կմրցեն նաև Կրամնիկ-Կառլսեն, Անանադ-Նեպոմնյաշչի, Նակամուրա-Սվիդլեր, Գելֆանդ Կարյակին զույգերը:






Facebook
Tweet This
Email This Post
