Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին կանչել են ՀՔԾ եւ հարցաքննել. նա չի լքելու Հայաստանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 18, 2011 11:57

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին կանչել են ՀՔԾ եւ հարցաքննել` կապված «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի նախասրահում նրա եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ: «Կանչել են, հարցաքննվել եմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցոմ ասաց մարզպետը:

Սուրեն խաչատրյանը հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքը պատրաստվում է հեռանալ Հայաստանից, մասնավորապես` գնալ Ֆրանսիա եւ որ իր տղան սովորում է Լիոնում: «Ո՞ւր եմ գնալու որ: Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ բան: Ես ոչ մի տեղ գնալու բան չունեմ: Իմ մի որդիս էլ սովորում է Գորիսի պետական համալսարանում: Ես էլ իմ երկիրը  շատ սիրում եմ եւ երբեք չեմ էլ մտածում, որ որեւէ այլ տեղ տեղափոխվեմ»,- նշեց Սյունիքի մարզպետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Սիլվա Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների առ այն, որ «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում:

 

NEWS.am

 

Դիտվել է 755 անգամ:
Print Friendly

Leave a Reply