Ուղևորները տեղափոխվել են Երևան քաղաք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 18, 2011 11:51

Նոյեմբերի 18-ին` ժամը 03.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզում` Թորոսգյուղ-Աշոցք ավ­տո­ճանապարհի 6-րդ կմ-ում մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և թաղվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ‘’Աշոցքի Ճանշին’’ ՓԲԸ աշխատակիցները (տեխնիկայով), որոնց կողմից կատարվել են ճանապարհի մաքրման և աղալցման աշխատանքներ, ճանապարհը երթևեկելի է:

Գյումրի քաղաքից դեպքի վայր մեկնած ավտոբուսով, ուղևորները (մոտ 60 քաղա­քա­ցի) տեղափոխվել են Երևան քաղաք:

 

 

 

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply