Շվեյցարիայում մերկ Ալպեր բարձրանալու համար այսուհետ կտուգանեն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 18, 2011 10:08
Շվեյցարիայում վերջերս մեծ մասայականություն է գտնում սար բարձրանալն առանց հագուստի: Սակայն, շուտով նման ուղևորությունները կարգելվեն ողջ երկրի տարածքով: Վերջերս Ապենցել-Աուսերոդեն գավառի իշխանությունները պարտադրել են տղամարդկանց վճարել 100 դոլար տուգանք` Ալպերում մերկ զբոսնելու համար: Շվեյցարիայի գերագույն դատարանը դատավճիռն օրինական է ճանաչել, չնայած, այս հարցում դատավորների մեջ տարակարծություն կար` 3-ը մեկի դեմ:
Սակայն, ձայների մեծամասնությամբ այնուամենայնիվ որոշվեց, որ մերկ արշավը սարերում դասվում է ուրիշի ազատության հանդեպ ոտնձգություն: Ի դեպ, այս գործը դատարանում քննվում է 2009-ից: Այն ժամանակ մի կին հայտնել էր, որ երբ իր ընտանիքը բնության գրկում նախաճաշում էր, իրենց մոտով մեծ ուսապարկով մերկ մարդ է անցել: Գավառի իշխանությունները նրան տուգանեցին, ինչը սակայն նա չվճարեց ու բողոքարկեց որոշումը:






Facebook
Tweet This
Email This Post
