Կինը մեջքը զարդարել է «Մթնշաղ»-ի հերոսների պատկերներով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 18, 2011 9:43
50-ամյա անգլուհին 46 ժամ է անցկացրել դաջվածքի վարպետի մոտ, որպեսի հավերժ դրոշմի սիրած հերոսների պատկերները մարմնի վրա: Անգլիական Բերքշիր կոմսության բնակչուհի Կետի Ուորդը իսկական արվեստի ստեղծագործություն է ցուցադրել վամպիրների մասին սագայի առաջին ցուցադրության ժամանակ: Սուպերմարկետի աշխատակցուհու մարմինը զարդարում են 5 դաջվածքներ` ֆիլմի հերոսների պատկերներով: Նա ավելի քան 46 ժամ է կորցրել դրա վրա ու իր կիրքը 6300 դոլարով դաջել մարմնին: Կինն ասում է, որ դրանով չի սահմանափակվելու:
Ֆիլմի պրեմիերայի ժամանակ նրան հաջողվել է ստանալ ՌոբերտՊատինսոնի ինքնագիրը, որը նույնպես կինը մտադիր է դաջել մարմնին: Ի դեպ, կինն ասում է, որ ֆիլմի դիտումն իրեն օգնել է ազատվել բուլեմիայից. «Հերթական պիցայի պատառն ուտելու փոխարեն ես կարդում եմ կամ էլ ֆիլմից հատված դիտում»:
Սթեֆանի Մայերի ստեղծագործությունը վամպիրի ու հասարակ աղջկա սիրո պատմություն է: Գիրքը վաճառվել է 100 մլն օրինակով ու թարգմանվել է 38 լեզվով: 2008-ին նկարահանվեց լիամետրաժ «Մթնշաղ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարներն իսկույն համաշխարհային ճանաչում ստացան:






Facebook
Tweet This
Email This Post
