Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարն ազատել է զբաղեցրած պաշտոնը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 15, 2009 13:13
Գեորգի Մաթևոսյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գեորգի Մաթևոսյանն այսօր էլեկտրոնային փոստով հայտարարություն է ուղարկել իր գործընկերներին` տեղեկացնելով, որ այլ աշխատանքի անցնելու պատճառով ազատում է իր զբաղեցրած պաշտոնը և դադարեցնում է իր գործունեությունը ՀՖՖ-ում:
«Այսօրվանից, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ես հեռանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այն ժամանակահատվածը, որն անցկացրել եմ այդ պաշտոնում, պրոֆեսիոնալ առումով ինձ շատ բան է տվել. այդ գիտելիքներն ու փորձը ես, անկասկած, կկարողանամ կիրառել նաև իմ նոր գործում:Աշխատելով ՀՖՖ-ում` ես համագործակցել եմ Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Այն աշխատանքը, որը մենք կատարել ենք միասին, միտված է եղել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Թե ինչպես է ստացվել այն, թողնում եմ ձեր դատին: Ամեն դեպքում` շնորհակալություն եմ հայտնում բոլորին համագործակցության համար և ցանկանում եմ հետագա պտղաբեր աշխատանք` հանուն հայկական ֆուտբոլի»,- նշում է Մաթևոսյանը:
Ըստ «Անկախ»-ի տեղեկությունների` Մաթևոսյանն աշխատանքի է անցել «Մեդիա Սթայլ» ընկերությունում, որն ունի ֆուտբոլային թերթ և մարզական կայք:






Facebook
Tweet This
Email This Post
