Ամերիկայում ուժեղ պտտահողմերի զոհ է դարձել 6 մարդ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 18, 2011 8:51
Ամերիկայում` Լուիզիանա, Միսսիսիպի, Ալաբամա, Ջորջիա, Հյուսիսային ու Հարավային Կարոլինա նահանգներում ավերվել են հարյուրավոր տներ, զոհվել մոտ 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ: Վերջին տվյալների համաձայն, Հարավային Կարոլինայում զոհվել է 3 մարդ: Ջորջիայում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, զոհվել է մեկ տղամարդ: Հյուսիսային Կարոլինայում զոհվել է մեկ երեխա ու մեկ մեծահասակ:
Փոթորիկը օդում պտտեցնում էր մեքենաներ, արմատախիլ անում ծառեր: Շատ շրջաններ հոսանքազրկվել են: Սառը փոթորիկը Մեքսիկական ծոցից է ներխուժել : Մոտ օրերին որոշ շրջաններում դեռևս պտտահողմի առաջացման վտանգ կա:
Ամեն տարի ԱՄՆ-ում պտտահողմի զոհ է դառնում մոտ 100 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
