Օբամայի վրա մահափորձ կատարածը Այդահոյի 21-ամյա բնակիչ է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 18, 2011 8:34
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ մահափորձ կատարած Օսկար Օրտեգա Էռնանդեսի նկատմամբ Պիտսբուրգյան դատարանը մեղադրանք է առաջադրել: Մեղադրականի վարկածի համաձայն, նոյեմբերի 11-ին Օ.Օրտեգա-Էռնանդեսը 2 անգամ կրակել է Սպիտակ տան ուղղությամբ, ինչի հետևանքով փամփուշտներից մեկը զրահապատ ապակուն է դիպել, իսկ մյուսը` պատին: Ընդ որում, այդ պահին ոչ Օբաման, ոչ էլ նրա կինը Սպիտակ տանը չէին, ու ոչ մեկը չի տուժել:
Ինչպես հայտնել են հատուկ ծառայություններից, արդեն Օրտեգա Էռնանդեսի մեղքի վկաներ էլ կան. ասում են, իբր, մեղադրյալը սևեռուն մտքեր ուներ: Օրինակ, նա գտնում էր` Օբաման հակաքրիստոս է: Մեղադրյալին մահափորձի համար կարող են դատապարտել ցմահ բանտարկության:






Facebook
Tweet This
Email This Post
