Մահացել է հայտնի հոլիվուդյան դերասան Պատրիկ Սուեյզին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | September 15, 2009 12:43
Ամերիկացի հայտնի դերասան Պատրիկ Սուեյզին, ով մոտ երկու տարի տառապում էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, մահացել է երկուշաբթի առավոտյան`57 տարեկանում:
Աստղի հիվանդությունն ախտորոշվել էր անցած տարվա հունվար ամսին: Իմանալով իր հիվանդության մասին` նա ասաց. «Ես երազում եմ ապագայի մասին` երկար և առողջ, առանց քաղցկեղի»:
Հունվարին Սուեյզին խոստովանեց, որ նրան մնացել է ապրելու մոտ 2 տարի:
Ամերիկյան հեռուստաալիքներից մեկին հարցազրույց տալու ժամանակ նա խոստովանել էր, որ «վախենում է ապագայից` այժմ ապրելով դժոխքի մեջ»:
Չնայած հիվանդությանը, Սուեյզին նկարահանվում էր «Հրեշները» հեռուստաշոուում: Բացի այդ, նա պատրաստվում էր կնոջ հետ գրի առնել իր կյանքի հուշերը:






Facebook
Tweet This
Email This Post
