Գոբի անապատում հանելուկային օբյեկտներ են հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2011 19:25

Գոբի անապատում  մի քանի տարօրինակ, նույնիսկ հանելուկային, հսկայական չափերի օբյեկտներ են հայտնաբերվել: Չինական անապատում հայտնաբերված 5 օբյեկտների ծագումն անհայտ էր: Տարօրինակ օբյեկտների մասին հայտնի  դարձավ  Google որոնողական համակարգի քարտեզագրական ծառայության  շնորհիվ, որը արբանյակից լուսանկարել է դրանք:

Հայտնաբերված օբյեկտների մանրակրկիտ ստուգումներով պարզվեց, որ դրանք  տարբեր արդյունաբերական ձեռնարկություններ են. օրինակ, ուղղանկյուն ձև ունեցող երկնագույն շենքը կալիումական պարարտանյութի գործարան է, հաջորդ նկարում զինվորական  ռազմաբազա է, իսկ թե ինչ է իրար հատող գծերի տակ թաքնված, այդպես էլ չկարողացան պարզել:

 

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply