Կարամելապատ խնձորներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | November 17, 2011 10:41

Այս դեսերտը շատ սիրված է Ամերիկայում,  այն   Երախտագիտության օրվա սեղանի  զարդերից: Կարամելի համադրումը խնձորի հետ շատ համեղ է:

Բաղադրությունը

6 խնձոր

6 փայտիկ` խնձորի համար (կարելի է օգտագործել նաև պաղպաղակի փայտիկները)

100 մլ կաթ կամ էլ կաթնային սերուցք

400 գ կարամելային կոնֆետներ (որոնք կարելի է հալեցնել)

ցանկության դեպքում նաև` վանիլին:

Սրանք հիմնական բաղադրիչներն են , սակայն գեղեցկության համար կարելի է նաև վրան տարբեր բաներ ցանել, ասենք` քերած կոկոսի միջուկ կամ  հունական ընկույզ: Զարդարել ըստ ցանկության ու ճաշակի:

Պատրաստման եղանակը

Խնձորները լվանալ, հեռացնել կոթունը, ապա խրել փայտիկն այնտեղ, որտեղ կոթունն էր: Կարամելն ամանով դնել ջրով լի թասի մեջ ու կրակի վրա խառնել այնքան, մինչև բոլոր կոնֆետները հալվեն: Ապա ավելացնել վանիլին ու կրկին լավ խառնել, սակայն ջրից չհանել, որպեսզի այն չսառչի: Խնձորները հերթով թաթախել կարամելի մեջ այնպես, որ ամբողջովին թաղվեն այդ թանձրույթի մեջ: Ապա հանել ու քանի դեռ  տաք են` արագ պատել կոկոսի կամ էլ  ընկույզի քերուկով: Դնել կեքսի համար նախատեսված ամանների կամ էլ  կալկայի վրա ու տեղավորել սառնարանում:

 

Դիտվել է 1570 անգամ:
Print Friendly

Leave a Reply