Իրանի հրթիռային հենակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 36 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2011 17:26

Իրանական թերթերում նոյեմբերի 17-ին հրապարակվել են Հանրապետության գվարդիայի այն զինծառայողների ցուցակը, ովքեր զոհվել են  Թեհրանից արևմուտք գտնվող Բիջինջ հրթիռային հենակայանում տեղի ունեցած պայթյունից:

Ցուցակում 36 անուն է: Արևմտյան ԶԼՄ-ները պնդում են, որ պայթյունը  իսրայելական արտաքին հետախուզության` Մոսադի ձեռքի գործն է: Սակայն, նոյեմբերի 16-ին Իսլամական հեղափոխության պահակային կորպուսից հայտնել են, որ Իսրայելը պայթյունի հետ կապ չունի:

Պայթյունը  «սիոնիստական խմբավորումներին» հրթիռակոծելու համար նախատեսված սարքավորման ու նոր տեխնիկայի փորձարկման  հետևանքով է եղել:

 

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply