Թիվ 27 և 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նոր անդամներ ունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2011 17:10

Այսօր` հերթական նիստի ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունեց համապատասխան որոշումներ` Գայանե Սուրենի Կիրակոսյանին և Գագիկ Գուրգենի Աբովյանին համապատասխանաբար` թիվ 27 և թիվ 40  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամ դառնալու մասին: Տվյալ ընտրատարածքային հանձնաժողովներում առկա էին մեկական թափուր տեղեր: Այդ տեղերի համար էլ` յուրաքանչյուրի համար կար միայն մեկական դիմում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությամբ հաստատեց երկու դիմումներն էլ, ընդ որում երկուսի դեպքում էլ 7 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

 

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply