ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարները Մոսկվայում կքնարկեն ճգնաժամին առնչվող հարցեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 15, 2009 12:28
mhm43389-copy1

Տիգրան Դավթյան

Այսօր Մոսկվայում տեղի ունեցող ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության երրորդ նիստին մասնակիցները կքննարկեն ԱՊՀ երկրների կառավարությունների դիրքորոշումները` միջազգային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման ուղիների վերաբերյալ:

Սեպտեմբերի 15-ին կայանալիք նիստում մ կհստակեցվի այն միասնական դիրքորոշումը, որով ԱՊՀ երկրները հանդես կգան սեպտեմբերի 24-25-ը ԱՄՆ Պիտսբուրգ քաղաքում կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում:

Նիստին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Դիտվել է 1345 անգամ:
Print Friendly

Leave a Reply