Վլադիմիր Գասպարյանի սկանդալային նշանակումը. Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը վարչության պետ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 17, 2011 16:58
Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության պետ է նշանակել Վահագն Հարությունյանին:
Վերջինս մինչ այս աշխատում էր Հատուկ քննչական ծառայությունում որպես ՀԿԳ ավագ քննիչ, իսկ2008թ. մարտի 1-ից հետո քննչական խմբի ղեկավարն էր:
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը նախօրեին պաշտոնանկ էր արել եւ կադրերի ռեզերվ ուղարկվել քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Կարեն Կարապետյանին:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
