Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2009 12:26

353-5Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձեն և Էլմար Մամեդյարովը երկուշաբթի երեկոյան Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են ադրբեջանավրացական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող  հարցեր. այդ մասին հայտնել Է Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը:

«Կողմերը պայմանավորվել են արագացնել համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը, որը որոշվել Է անցկացնել մինչև 2009 թ. վերջը»,- նշել Է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

«Բոլոր այդ քննարկումներն աշխատանքային բնույթ Էին կրում և կշարունակվեն»,- հավելել Է Պոլուխովը:

Դիտվել է 1050 անգամ:
Print Friendly

Leave a Reply