Թուրքիայի երկրաշարժի հետցնցումները լավ են Հայաստանի համար. սեյսմոլոգի մեկնաբանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2011 14:53

Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է 1474 հետցնցում: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Հրաչյա Պետրոսյանը, նման հզոր երկրաշարժից հետո հետցնցումները բնական են. երկրի ընդերքում կուտակված սեյսմիկ էներգիայի լիցքաթափում է տեղի ունենում:

Նա հիշեցրեց, որ Թուրքիայում նման իրավիճակ գրանցվել է նաեւ 1976թ.’ Չալդրանի 7.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժից հետո:

«Դրան հաջորդած հետցնցումները տեւեցին մոտ 2 տարի: Իհարկե, սա չի նշանակում, որ Վանի երկրաշարժի հետցնցումներն էլ այդքան երկար կտեւեն»,- ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով, երկրաշարժի եւ դրան հաջորդած հետցնցումների անմիջական ազդեցությունը Հայաստանի վրա դրական է. երկրաշարժի օջախը եվրասիական եւ արաբական սալերի բախման կենտրունում գտնվող Հայաստանի տարածքին մոտ է: «Նշանակում է’ ամբողջ տարածաշրջանում էներգիայի լիցքաթափում է տեղի ունենում, որն էլ նվազեցնում է երկրաշարժի առաջացման հավանականությունը»,- նշեց Հրաչյա Պետրոսյանը:

 

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply