Շարիկ գլորելու պատճառով Արմեն Մովսիսյանի աշխատավարձը կարող է բարձրանալ (տեսանյութեր)
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | November 17, 2011 14:29
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկվանից հայտնվել է լրագրողների թիրախում այն պատճառով, որ ԱԺ նիստի ժամանակ iPAd-ով այսպես ասած շարիկ էր գլորել: Լրագրողները փորձում են պարզել, ինչպես են այս արարքը գնահատում նրա գործընկերները:
Հիշեցնենք, որ շարժական սարքերի պատճառով առաջին անգամ չէ, որ հայ պաշտոնյաները սկանդալի մեջ են հայտնվում:
Մի քանի ամիս առաջ Էկոնոմիկայի նախարարի նախկին խորհրդական Արմեն Գևորգյանն ազատվեց պաշտոնից այն բանից հետո, երբ տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է նա Անվտանգության խորհրդի և ԵՄ կազմակերպած մի աշխատաժողովի ժամանակ պոռնո կայք դիտում: Նախարար Տիգրան Դավթյանի հրամանով նա նշանակվեց Գյումրու Տեխնոպարկի տնօրենի խորհրդական։
«Ի դեպ, եթե Արմեն Գևորգյանը տեսանյութից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարին խորհուրդներ տալու դիմաց վարձատրվում էր 150 հազար դրամ, ապա տեսանյութից հետո Գյումրու տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնյանին տված իր խորհուրդների դիմաց կստանա 600 հազար դրամ, այսինքն` 4 անգամ ավելի»,- այն ժամանակ նկատեց մամուլը:
Գևորգյանի համեմատ` Մովսիսյանին «անմեղ զբաղմունքի» վրա են բռնացրել: Այնուամենայնիվ, դա մեղմացուցիչ հանգամանք չէ, քանի որ եթե նախորդ դեպքում խոսքը խորհրդականի ու աշխատաժողովի մասին էր, այս դեպքում` նախարարի ու Ազգային ժողովի:
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
