Տեղաբաշխվել են 7 տարի մարման ժամկետով պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 17, 2011 14:14

Նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել 7 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07172189 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 734 մլն 100 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 344 մլն 100 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 390 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 14 մլն 100 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 810 256 935 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.4663 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.5400 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Դիտվել է 1803 անգամ:
Print Friendly

Leave a Reply