Որակավորման վկայական է շնորհվել 10 աուդիտորի

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 17, 2011 14:12

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացած աուդիտորների որակավորման այս տարվա ութերորդ քննության արդյունքները: Հրավիրված 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 11-ը, որոնցից 6-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 4 դիմորդի:

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 10-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական  ունի  211 աուդիտոր:

Դիտվել է 961 անգամ:
Print Friendly

Leave a Reply