Նոյեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, եթե…
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 17, 2011 14:15
Նոյեմբերի 28-ին կառավարությունը կնախաձեռնի խորհրդարանի արտահերթ նիստ, եթե Ազգային Ժողովի լիագումար նիստում այսօր` նոյեմբերի 17-ին հարկային փաթեթի քննարկումները չավարտվեն: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով` հարկային փոփոխությունների փաթեթը պետք է ընդունել մինչեւ բյուջեի հաստատումը, սակայն խորհրդարանը հասցրել է քննարկել փաթեթի միայն 60 տոկոսը:
«Տեսնենք` այսօր քննարկումներն ինչպես են ընթանալու, ըստ այդմ կառավարության հաջորդ նիստում հնարավոր է որոշում ընդունենք արտահերթ նիստ հրավիրելու մասին»,- ասաց Տ. Սարգսյանը:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
