ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է ադամանդագործական ընկերություններ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 17, 2011 14:09

Նոյեմբերի 16-ին Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եղավ Նոր Հաճնի «Լորի» և «Արևակն» ադամանդագործական ձեռնարկություններում:

Շրջելով ձեռնարկությունների տարածքով` Տիգրան Դավթյանը, ծանոթացավ ընկերությունների արտադրական գործընթացներին և հնարավորություններին:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ հստակ կարելի է ասել, որ ոլորտը ոչ միայն դուրս է եկել ճգնաժամից, այլև ավելացնում է իր արտադրական ծավալները: «Կարծում եմ մինչև տարեվերջ մենք կհասնենք նախաճգնաժամային ծավալներին, իսկ արտահանման ծավալներով նույնիսկ կգերազանցենք», – ասաց Տիգրան Դավթյանը` հավելելով, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոլորտում բարենպաստ միջավայր ստեղծելու համար, այդ թվում նաև հումքի մատակարարման խնդրի լուծման ուղղությամբ:

«Արևակն» ընկերությունը 2011 թվականի 10 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 142,7% աճի տեմպ: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվել է: Ընկերությունում աշխատում է 126 մարդ: «Արևակն» ընկերությունը վերամշակման համար անհրաժեշտ հումքը հիմնականում ձեռք է բերում «Ալռոսա» ընկերությունից:

«Լորի» ընկերությունը «Ալռոսա» ընկերության հետ համագործակցում է 2007 թվականից և վերամշակման համար անհրաժեշտ հումքը հիմնականում ձեռք է բերում հենց այդ ընկերությունից:
«Լորի» ընկերության թողարկված արտադրանքը 2011 թվականի 10 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 57,7% անկում: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվել է: Ընկերությունում աշխատում է 121 մարդ:

 

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply