Ընդունվում են հայտեր «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով գիտաժողովի համար
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 17, 2011 14:01
ՀՀ սփյուռքի նախարարությունը` համագործակցելով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ, ս.թ. դեկտեմբերի 15-ին կազմակերպում է գիտաժողով «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով:
Մեծ զորավարի և գաղափարախոսի 125-ամյակի պետական միջոցառումների շարքում սույն գիտաժողովը հանդիսանում է այս տարվա ամփոփիչ հոբելյանական միջոցառումներից մեկը:
Գիտաժողովի ընդհանուր թեմատիկա.
- Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում 1920-30-ական թվականներին,
- Գարեգին Նժդեհը և հայապահպանության ու ազգային դաստիարակության հարցերը. ցեղակրոնություն և տարոնականություն,
- Գարեգին Նժդեհը և ազգային գաղափարախոսությունը:
Գիտաժողովի մասնակցության ընդհանուր պայմաններ.
- զեկուցման տևողությունը չպետք է գերազանցի 10-15 րոպեն,
- տպագրության ներկայացվող տեքստը պետք է`
- գրված լինի Sylfaen տառատեսակով,
- չգերազանցի 10 էջը,
- զեկուցման հետ պետք է ներկայացվեն հեղինակի մասին տվյալներ` ժողովածուում տպագրելու համար (անուն, ազգանուն, հայրանուն, լուսանկար (ցանկալի է), գիտական կոչում, աշխատավայր, e-mail, հեռախոս):
Մասնակցության հայտերը կարելի է ներկայացնել hhv@mindiaspora.am հասցեով:
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 10.12.2011թ.:
Գիտաժողովի նյութերը նախատեսվում է տպագրել մինչև 2011թ. դեկտեմբերի 20-ը: Այդ իսկ պատճառով մասնակիցները պետք է իրենց զեկուցման տեքստերը ներկայացնեն մինչև ս.թ. դեկտեմբերի 14-ը:






Facebook
Tweet This
Email This Post
