Վթարներ` երկաթուղում. Երևան-Բաթումի գնացքը դուրս է եկել գծերից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 15, 2009 12:11

batumi-tbilisi-trainԵրևանից Բաթումի ընթացող մարդատար գնացքի 7 վագոններից վերջին 2-ը սեպտեմբերի 12-ին Թումանյան-Շահալի ճանապարհին  գծից դուրս են եկել` անջատվելով գնացքից: Ուղևորները տեղափոխվել են առջևի վագոններ, և գնացքը շարունակել է իր ընթացքը. զոհեր և վիրավորներ չկան:

Սեպտեմբերի 13-ին «Հայկական երկաթուղիներ» ընկերության Անի կայարանում, Գյումրի-Երևան գնացքի անցնելու ժամանակ, կայծակը հարվածել է բարձր լարման սնուցման էլեկտրական լարին ու կտրել այն: Պատահարի հետեւանքով գնացքների երթևեկությունն ընդհատվել է, իսկ լարն ընկել է գնացքի մոտակայքում` վտանգ առաջացնելով ուղևորների համար. զոհեր և տուժածներ չկան:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացատրել են վախեցած 200 ուղևորներին, թե ինչ է կատարվել Երկաթգծի մասնագետները մոտ 3 ժամում վերացրել են անսարքությունը և վերականգնվել է երթևեկությունը:

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply