Բակո Սահակյանը Նյու-Յորքում հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 17, 2011 13:55

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ժամանել է Նյու Յորք:

Նույն օրը Սահակյանը  հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի եւ կազմակերպության կենտրոնական վարչության անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ՀԲԸՄ-ն շոշափելի դերակատարություն է ունեցել մեր հանրապետության զարգացման գործում, եւ այսօր էլ զգացվում է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներին նրա աջակցության անհրաժեշտությունը: Միեւնույն ժամանակ երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է նոր որակ հաղորդել կազմակերպության գործունեությանը Արցախում:

Հանդիպմանը մասնակցել են  Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply