Չինացիները դոպինգ են հայտնաբերել խոզի մսում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 17, 2011 13:29

Չինացի բժիշկները դոպինգ են  հայտնաբերել ԱՄՆ-ից, Կանադայից, Դանիայից բերված խոզի մսի որոշ խմբաքանակներում: Բացահայտվել է, որ դրանց բաղադրությունում կա կլենբուտերոլ: Այդ դեղամիջոցը օգնում է  մեծացնելու մկանային զանգվածը և կիրառվում է այն նպատակով, որպեսզի անասունների քաշն ավելանա: Չինաստանում այդ դեղամիջոցն արգելվել է տալ անասուններին, քանի որ այդպիսի կենդանիների միսն օգտագործողները սրտխառնոց, գլխապտույտ, գլխացավեր, սրտի ծակոցներ են ունենում: Կլենբուտերոլը սպորտում արգելված է 1992-ից:

Չինաստանում ոչնչացվել է ապականված այդպիսի  ամբողջ միսը, կամ էլ` մեծ խմբաքանակով այն վերադարձվել է այնտեղ, որտեղից բերվել է: Այդպիսով, այդ երկրի շուկայում այն չի վաճառվել:

 

 

Դիտվել է 4153 անգամ:
Print Friendly

Leave a Reply