Օլիմպիական ուղեգրեր նվաճելու հանարվորություն մեր թհեքվանդոյիստները կունենան
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 17, 2011 13:06
Հայաստանի թհեքվոնդիստները հունվարի 27-29-ին հանդես կգան Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք օլիմպիական վարկանշային մրցաշարում, որում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու 2012-ին Լոնդոնաւմ կայանալիք օլիմպիական խաղերին: Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը «Անկախ»-ին ասաց, որ մրցավայր կմեկնեն միայն նրանք, ովքեր հնարավորություն ունեն պայքարելու օլիմպիական ուղեգրերի համար: Ամենամեծ սպասելիքները կապվում են Եվրոպայի չեմպիոն 80 կգ քաշային Արման Երեմյանի հետ: Հիշեցնենք, որ այս մարզաձևի վարկանիշային մրցաշար կազմակերպվել էր Բաքվում, որը մերոնք հասկանալի պատճառներով բաց էին թողել:






Facebook
Tweet This
Email This Post
