Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձն ուսանողների օրվա կապակցությամբ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 17, 2011 13:50

«Սիրելի ուսանողներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները  ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում ու կարևորվում ձեր դերն ու համախմբված մասնակցությունը երկրի քաղաքական ու հասարակական զարգացումներին:

Ուզում եմ շնորհակալությամբ նշել, որ ուսանողությունն իր ամենատարբեր  նախաձեռնություններով ոչ միայն մասնակից  է մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին ու միջոցառումներին, այլ նաև քաղաքացիական ակտիվ դիքորոշում ունի հասարական կյանքի տարբեր ասպարեզներում:

Այսօր դուք վստահորեն քայլում եք ժամանակին համընթաց, ունեք մեծ ներուժ՝ ձեր մասնագիտական կարողությունները ներդնելու և  համարձակ  ձգտումները կյանքի կոչելու համար:

Վստահ եմ, որ ձեր միասնականությունը, երիտասարդական ավյունն  ու նվիրումը  մշտապես ուղեկից կլինեն նպատակներին հասնելու ճանապարհին:

Սիրելի ուսանողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում անկոտրում կամք և մեծ հաջողություններ ուսման մեջ:

 

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply