Հիլարի Քլինթոնի ավտոշարասյունը քարկոծել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2011 11:21

Ֆիլիպինների մայրաքաղաքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ավտոշարասյունը  ցուցարարների կողմից ենթարկվել է քարկոծման: Դեպքը պատահել է այն  ժամանակ, երբ Քլինթոնը Մանիլայում գտնվող նախագահական պալատից դուրս էր գալիս:

Ավտոշարասյունն ընթացքն արագացրել է ու նշանակված վայր հասել անվնաս:

Ինչպես հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոները, ավտոշարասյան առջևից ընթացող ավտոմեքենայի վրա  նետել են ձվեր, ներկով լի գնդեր և նույնիսկ  քարեր: Սակայն, բարեբախտաբար, միջադեպի հետևանքով ոչ մեկը չի տուժել:  Քլինթոնն այդ մեքենայի մեջ չի եղել:

 

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply