Հրշեջները տանտիրոջը անվնաս դուրս են հանել այրվող բնակարանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 17, 2011 11:18

Նոյեմբերի 16-ին`ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի թիվ 34/1 շենքի 4-րդ բնակարանում:

Դեպքի վայր են մեկնել  երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.16-ին, մարվել`19.19-ին: Մասամբ այրվել է ճաշասենյակի գույքը:

Հրշեջ-փրկարարները  բնակարանից անվնաս դուրս են բերել և ոստիկանության աշխատակիցներին հանձնել  տանտեր,1961 թվականիչն ծնված Հ. Մարտիրոսյանը ( ըստ նախնական տվյալների Մարտիրոսյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ):

 

Դիտվել է 854 անգամ:

Leave a Reply