Բնակարանում գտել են Բերդի բնակչի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2011 11:12

Նոյեմբերի 16-ին`ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 27 շենքի 18-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանի միջանցքում հայտնաբերվել է 1939 թվականին ծնված Ռաիսա Մխիթարովայի դին և հանձնվել ‘’1-03’’ ծառայության աշխատակիցներին:

 

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply