«ՀԺ». Երևանի սրտում կկառուցվի՞ 50 հարկանի «Պերսիա թաուերը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2011 10:56

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ շատ մեծ է հավանականությունը, որ շուտով Երևանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդենթուլիփ» հյուրանոցի հարևանությամբ, սկսվի մի հսկայական շինարարություն, որի արդյունքում այդտեղ վեր խոյանա Երևանի ամենաբարձր՝ 50 հարկանի մի շենք:

«Մեր տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և նախագծային մի քանի ինստիտուտներում, հույժ գաղտնի պայմաններում, քննարկվում է այս ծրագիրը: Երևանի կենտրոնում այսպիսի շենք է ուզում կառուցել իրանական մի կիսապետական ընկերություն: Շենքը կոչվելու է «Պերսիա թաուեր» (պարսկական աշտարակ): Մի քանի հարկը լինելու է առևտրային նշանակության, մի քանիսը՝ բնակելի, ավելի քան 10 հարկ՝ հյուրանոց և այլն: Ըստ քաղաքապետարանի մեր աղբյուրների` այս նախագծի իրականացման համար իրանական կողմը արդեն կոնկրետ քայլեր է անում համապատասխան պաշտոնյաների շահագրգռելու համար: Այսինքն, ովքեր իրավասու են այս նախագիծը կյանքի կոչելու հետ կապված որոշում կայացնել, կարող են ակնկալել որոշակի «լավ վերաբերմունք»:

 

 

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply