Benetton-ը հետ է կանչել Հռոմի պապի ու իմամի համբույրով պաստառը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2011 5:16

Իտալական հագուստի Benetton ընկերությունը հետ է կանչել Հռոմի պապի ու իմամի համբույրով պաստառը` Վատիկանի բողոքից հետո:

Վատիկանի ներկայացուցիչը  ֆոտոմոնտաժը անթույլատրելի է համարել ու  ընկերությանը սպառնացել  քրեական պատասխանատվության  ենթարկելու հնարավորությամբ: Ընկերությունում բացատրել են, որ գովազդը բոլոր դրսևորումներով ատելության դեմ է, սակայն գովազդային պաստառներն էլ արդեն հավաքել են: Գովազդի նպատակով այլ ֆոտոմոնտաժներ էլ են արվել, ինչպես օրինակ` Սարկոզին համբուրվում է Անգելա Մերկելի հետ կամ էլ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ` Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի, իսկ ԱՄՆ նախագահ Օբաման` Ուգո Չավեսի հետ:

Իտալական ընկերությունն առաջին անգամ չէ, որ դիմում է սադրիչ գովազդի հնարքին. անցյալում համագործակցելով ապրանքանիշի հետ,  լուսանկարիչ Օլիվերո Տոսկանինին Benetton-ի գովազդի համար լուսանկարել է մահապատժի դատապարտված կալանավորների կամ էլ  ՁԻԱՀ-ից մահացող հիվանդների:

 

Դիտվել է 971 անգամ:
Print Friendly

Leave a Reply