Բրիտանիայում 14-ամյա տղան բռնաբարել է իր տատիկին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2011 4:45

Մեծ Բրիտանիայում տարեց հարազատին բռնաբարելու մեղադրանքով ձերբակալել են 14 տարեկան դեռահասին:

Տղան Հիշատակի օրվա նախօրեին  ուսուցիչների հանձնարարությամբ գնացել էր իր 77-ամյա տատիկի մոտ` ռազմաճակատային պատմություններ լսելու: Տատիկի  պատմությունները  լսելով`  տղան հարձակվել է տատի վրա ու բռնաբարել նրան, ինչը  տևել է 40 րոպե:

Հանցագործին սթափեցրել է հեռախոսազանգը: Այդ ժամանակ  տղան վերցրել է հեռախոսն ու զրուցել հոր ու բռնաբարվածի որդու հետ: Այդ ակնթարթից օգտվելով, տատիկը կարողացել է ահազանգի կոճակը սեղմել: 20 րոպեից տեղ հասավ նաև ոստիկանությունը: Տուժածը մինչև հիմա շոկային վիճակում է ու չի հասկանում, թե ինչու հարազատ թոռն այդպես վարվեց իր հետ:

Իրավապահներն ապշած են: «Երբեք նման դեպքի ականատես չենք եղել»,-  ասում են նրանք: Ոստիկաններն այժմ ենթադրում են, որ պատանին հնարավոր է, որ ուրիշ թոշակառուների էլ է բռնաբարել` նրանց տներում հայտնվելով դպրոցական հանձնարարություն կատարելու պատրվակով: Հիմա հերոնտոֆիլ-մոլագարին քննում են` պարզելու իրողությունը:

 

Դիտվել է 2135 անգամ:
Print Friendly

Leave a Reply