Իտալիայի նոր կառավարությունը Մարիո Մոնտիի գլխավորությամբ երդման արարողություն է կատարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2011 4:25

Իտալիայի նոր կառավարությունը տնտեսագետ, ցմահ սենատոր Մարիո Մոնտիի հետ երեկ երեկոյան երդման արարողություն է կատարել հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյի առջև:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախագահական Կվիրինալյան ամրոցում: Դրանից մի քանի ժամ առաջ Մոնտին նոր կառավարության կազմն էր հայտարարել, որը կազմված է 12 նախարարից, այդ թվում` 3 կին, ինչպես նաև «առանց պորտֆելի»  5 նախարար:

Հետաքրքիր է, որ առաջին անգամ Իտալիայի պատմության մեջ ներքին գործերի նախարարությունը կին է գլխավորելու: Մոնտիի նորընտիր կառավարությունը մի առանձնահատուկ գիծ էլ ունի.այն կազմված է բացառապես իրենց ոլորտի մասնագետներից, պրոֆեսորներից, այսինքն, նրանք քաղաքական գործիչներ չեն ու կառավարությունում առաջին անգամն են զբաղվելու նախարարարական   պարտականություններով:

Հիմա նախարարների կաբինետը պետք է վստահություն ստանա Իտալիայի  ազգային խորհրդարանի 2 պալատներում, ինչը նույնպես պարտադիր պայման է համարվում: Վստահության քվեարկությունը տեղի է ունենալու հինգշաբթի երեկոյան  սենատում` խորհրդարանի վերին պալատում, ենթադրվում է, որ ուրբաթ օրն էլ` պատգամավորների պալատում:

 

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply