Իսրայելցի կինը ծննդաբերել է սեփական քրոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2011 4:04

Իսրայելի բնակչուհին երեխա  է լույս աշխարհ բերել, որը բեղմնավորվել է 18 տարի առաջ: Իրիթ Կոտեր Կոենը երկար ժամանակ բուժվում էր անպտղությունից: 41-ամյա կինը արհեստական բեղմնավորման  մի քանի անհաջող փորձից հետո որոշել է օգտվել  հարազատ մոր ձվաբջջից: Դոնորական ձվաբջիջը բեղմնավորվել է դեռևս 1993-ին ու պահպանվել կրիկոնսերվացման մեթոդով:Ստացվում է, որ Շերիլ Կոենը ոչ միայն իր մոր դուստրն է, այլև` քույրը:   Իրիթը առանց վերարտադրողական տեխնոլոգիաների միջամտության 2 դուստր է ունեցել, որոնցից ավագը 16, իսկ միջնեկը` 15 տարեկան են:

2010-ին նման դեպք է պատահել ԱՄՆ-ում. 42-ամյա կինը էքստրակորպորալ բեղմնավորման ճանապարհով ստացված դոնորական սաղմի փոխպատվաստման շնորհիվ ծննդաբերել է : Այդ երեխայի հետ, սակայն, արյունակցական հարաբերություններ չկային:

 

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply