2011-ի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել դերասան Բրեդլի Կուպերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2011 3:42

People –ի վարկածի համաձայն, 2011-ին աշխարհի  ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել Բրեդլի Կուպերը: Դերասանն ինքը բավականին զուսպ է գնահատել իր արտաքինը:

«Ինձ թվում է, որ  լավ է,  երբ տղամարդը մոդելի տեսք ունի, կարող է այդ տիտղոսին արժանանալ: Սակայն, երբեմն ես կարող եմ հոյակապ տեսք ունենալ, իսկ երբեմն էլ` պարզապես ահավոր», – այսպես է դերասանը մեկնաբանել ամսագրի ընտրությունը, որտեղ  նշվում է նաև, որ երկնագույն աչքերով ու շագանակագույն մազերով այդ դերասանը մինչ վերջերս էլ սիրավեպ ուներ Ռենե Զելվեգերի, իսկ հիմա հանդիպում է Ջենիֆեր Լոպեսի հետ:

Մոլորակի ամենասեքսուալ տղամարդկանց վարկանշային աղյուսակը կազմում է People  ամսագիրը` սկսած 1985-ից: Անցյալ տարի այդ կոչմանն է արժանացել կանադացի դերասան Ռայան Ռեյնոլդսը:

 

Դիտվել է 1181 անգամ:
Print Friendly

Leave a Reply