ԱՄՆ-ում սկսել են 15 տոննանոց ռումբեր արտադրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2011 2:52

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ծառայությունները ներկայացրել են նոր սերնդի օդային ռումբեր: Պենտագոնի պատվերով պատրաստված յուրաքանչյուր ռումբ կշռում է 15 տ ու նախատեսված է  գետնի տակ խորը թաղված օբյեկտների վերացման համար:

Ինչպես հայտնում են օտարերկրյա տեղեկատվական գործակալությունները, ռումբերում մոտ 2.5 տ պայթուցիկ նյութ կա: «Բեռնափաթումից» հետո այն  լազերի օգնությամբ ուղղորդվում է նպատակակետ:  Այն մշակողները հավատացնում են, որ ռումբը կարող է հասնել նույնիսկ հաստ բետոնով ծածկված  թիրախին: ԱՄՆ պաշտպանության նախարարությունից դեռևս չեն պարզաբանել, թե քանի ռումբ է պատրաստվել և ուղարկվել զինամթերքի պահեստ:

 

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply