Հայաստանից մրգի արտահանումն ավելացել է 3.5 անգամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 17, 2011 2:26

Հայաստանից 2011 թ. 9 ամիսների ընթացքում արտահանվել է 8.3 հազ. տոննա միրգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.5 հազ. տոննայի համեմատ: Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ:

Արտահանվող մրգի մաքսային ընդհանուր արժեքն այս տարի կազմել է 8.3 մլն դոլար, նախորդ տարվա 1.7 մլն դոլարի համեմատ: Այսինքն` 2011 թ. արտահանվող մրգի 1 կգ-ի մաքսային արժեքը կազմել է 1 դոլար, նախորդ տարվա 0.68 դոլարի համեմատ:

Հայաստանից հիմնականում արտահանվում է ծիրան, կեռաս, դեղձ, բալ, նեկտարին, հոն: Ընդ որում` ըստ գյուղատնտեսության նախարարության տվյալների` միայն ծիրանի արտահանումը կազմել է 7.3 հազ. տոննա: Երկրորդ տեղում կեռասն է` 673 տոննա, այնուհետեւ սալորը` 257 տոննա:

Հայկական գյուղմթերքների մոտ 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստան: Արտահանվում է նաեւ Վրաստան, Ուկրաինա, բելառուս, Նիդեռլանդներ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ:

– NEWS.am

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply