Բյուջեի քննարկման ժամանակ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը iPad 2-ով «շարիկ» էր գլորում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 17, 2011 1:40

Ազգային ժողովում,  նոյեմբերի 16-ի նիստում, որի ընթացքում քննարկվում էր 2012թ. բյուջեն, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը iPad 2-ով «շարիկ» էր գլորում։ Խաղին մեծ ուշադրությամբ հետեւում էր Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը։ Այս փաստը ֆիքսել է տեսախցիկը։ Լրագրողները նիստին ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրել են իր վերաբերմունքը դեպքի կապակցությամբ, ինչին վարչապետը պատասխանել է. «Ես կպարզեմ, ինձ անսպասելի էր ձեր հարցը»։

Նշենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներին եւ տեխնիկային հայ պաշտոնյաների ծանոթանալու պահանջը վարչապետ Տիգրան Սարգսյանի պայմաններից մեկն էր։ Ըստ երեւույթին որոշ պաշտոնյաներ տեխնոլոգիաներին եւ տեխնիկային ծանոթանալու գործընթացը թերի են իրականացրել, քանի որ այս դեպքում Արմեն Մովսիսյանը iPad-ով կարող էր ավելի լավ ու որակյալ խաղեր խաղալ, քանի որ iStore-ում «շարիկի» խաղը ամենապարզունակներից է։

 

Տեսանյութը` «Երկիր Մեդիայի»

NEWS.am

 

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply