Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Մագնուս Կառլսենի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 16, 2011 21:00

Մոսկվայում մեկնարկած շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Պարտիան քիչ առաջ ավարտվեց: Նավակային վերջնախաղում մեր երկրի ներկայացուցիչը  դիրքային առավելություն ուներ, սակայն այն բավարար չեղավ հաղթանակի հասնելու համար: 57-րդ քայլին արձանագրվեց խաղաղ արդյունք` ոչ-ոքի:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply