«Վարկեր են մխսվել, մարդիկ են ձերբակալվել, գործարքներ են ձախողվել…» Արտյուշա Շահբազյանը մտահոգ է «Նաիրիտ»-ով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2011 20:13

Դաշնակցական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի ճակատագրին: Ըստ նրա, գիգանտ-գործարանի պատմությունը «քրեական պատմություն է, շուլլեռություն», որի պատճառն այն է, որ գործարանը տրվել է մասնավորներին` շատ անգամ հայտնի չլինելով, թե ովքեր են դրանք. «Վարկեր են մխսվել, մարդիկ են ձերբակալվել, գործարքներ են ձախողվել: Այս ամենից հետո քաղաքական-տնտեսական նշանակության այդ լուրջ կառույցը նորից ցանկանում են տալ ինչ որ մասնավորի, որպեսզի պատմությունները շարունակվեն»,-ասաց նա:

Պատգամավորի համար զարմանալի է վարչապետի այն հայտարարույթունը, թե «Նաիրիտ»-ի վերագործարկումը մեծ ռիսկայնություն ունի, և ճիշտ կլինի, որ պետությունը չվերցնի պատասխանատվություն, այլ տա մասնավորին. «Ընդհակառակը, ես կարծում եմ, որ եթե ռիսկային է, ապա պետությունը պետք է ինքը տնօրինի այս ոլորտը»,-հայտարարեց պատգամավորը:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ կառավարությունը ցանկանում է գտնել մի ընկերություն, որը փորձ ունի քիմիայի, նանոտեխնոլոգիաների ոլորտում և կկարողանա լուծել «Նաիրիտ»-ի առջև դրված խնդիրները: Նա հայտնեց, որ այս պահին գերմանական և ռուսական ընկերությունների կողմից է հայտ ներկայացվել, և այժմ ընթանում են բանակցություններ:

Արմեն Մարտիրոսյանը ավելացրեց, որ «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար Հայաստանում կան համապատասխան մասնագետներ, բայց մրցունակ արտադրանք տալու համար չկան անհրաժեշտ սարքավորումներ:

 

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply