Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել գեներալ-մայորին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 16, 2011 20:04

Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է պաշտոնանկ անել բարձրաստիճան ոստիկաններին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ լուծարվել է գեներալ-մայոր Էդիկ Ղազարյանի պայմանագիրը: Ղազարյանը ոստիկանապետի խորհրդականն էր, նաեւ կատարում էր ոստիկանության շտաբի պետի պարտականությունները:

Պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Արթուր Խաչատրյանը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Գրիգոր Բադաչյանը: Վերջինիս փոխարեն նշանակվել է փոխգնդապետ Արթուր Տոնոյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՃՈ քննական հաշվառման բաժնի պետ պաշտոնը:

Պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով վարչության պետ Կարեն Կարապետյանը, Գառնիի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մանվել Անդրեասյանը,

Մասիսի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Առաքելյանը: Մասիսի ոստիկանապետ է նշանակվել նույն բաժնի  անչափահասների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Համլետ Ղամբարյանը:

Գնդապետ Վարդան Հովսեփյանը նշանակվել է քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:

 

 

 

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply