«Շքեղության հարկի մասին» օրինագծը կառավարության օրակարգում է

Օրվա լուր | | November 16, 2011 20:04

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց իր կողմից ներկայացված «Շքեղության հարկի մասին» օրինագծի վերաբերյալ` ցանկանալով իմանալ դրա հետագա ճակատագիրը: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ նախագիծը կառավարության օրակարգում է` նշելով, որ Աժ ներկայացրած հարկային փաթեթում շքեղ ավտոմեքենաների համար նախատեսված հարկը վերցվել է հենց այդ նախագծից:

Դալլաքյանը, սակայն, հիշեցրեց, որ իր հեղինակած օրինագծում ինքն առաջարկել էր շքեղ ավտոմեքենաների սանդղակը սկսել 30 000 դոլլարից, մինչդեռ կառավարության կողմից ներկայացված օրինագծում այդ սանդղակը սկսվում է 90 000 դոլլարից: Դալլաքյանը մեկ անգամ ևս հայտարարեց, որ պետք է հարկվեն ոչ միայն շքեղ ավտոմեքենաներիհամար, այլև շքեղ առանձնատների, խոշոր հողամասերի, մեծ բնակարանների և այլն:

Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ այս պահին հարկումն իրատեսական է միայն ավտոմեքենաների մասով, իսկ մնացածի դեպքում կարող են առաջանալ տեխնիկական դժվարություններ` միաժամանակ հավաստելով, որ աշխատանքներ են տարվում դրանք ևս իրատեսական դարձնելու ուղղությամբ:

 

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply