Վարչապետն ափսոսում է, որ խմած չի եղել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 16, 2011 19:32

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր ինքը երիտասարդությանը նվիրված միջոցառման ժամանակ  հարբած է ելույթ ունեցել. « Անկեղծ ասած, իմ պապն ինձ խորհուրդ էր տալիս, որ կյանքում ընկերություն չանեմ այն մարդկանց հետ, որոնք չեն խմում: Դրա համար ընդհանրապես խմիչքին նորմալ եմ վերաբերվում, իսկ միջոցառման ժամանակ իսկապես խմած չէի, այլ տեխնիկական խնդիրներ էին առաջացել,-ասաց նա,-երբ ես սկսեցի խոսել, արձագանքն այնքան ուժեղ էր և այնպես էր հարվածում էր ինձ, որ ես ագամ չէի լսում, թե ինչ նախադասություն եմ արտասանում։ Դա, իհարկե, մեր թիմի թույլ տված թերությունն էր։ Եթե ես էլ գնայի և ամբիոնից ելույթ ունենայի, այդ խոտանը տեղի չէր ունենա»:
Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ իր քաղաքական գործունեության 22 տարվա ընթացքում դա միակ նման միջադեպն էր. «Բայց դա էլ դաս էր, որից կարելի է սովորել,-ասաց նա` անհասկանալի համարելով այն աժիոտաժը, որ առաջացել   է դրա շուրջ,-հիմա մարդիկ կան, ասում են՝ ինչ ա եղել, խմել ա, թող ասի: Ցավոք, խմած չէի»,-ասաց վարչապետը:

 

 

 

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply