Գետաշենը տեսնելով հասկացա, որ պետք է օգնեմ մարդկանց. Պասկալևան պատմեց Արցախյան պատերազմի իր հիշողությունների մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 16, 2011 17:40

Ցվետանա Պասկալևայի՝ Արցախյան հերոսամարտի տարիների մասին 7 ֆիլմերի շարքը թողարկվել է DVD-ների վրա, և կտարածվի ամբողջ աշխարհում: Armenian Music Center-ի հետ համատեղ ստեղծված «Ղարաբաղի վերքեր» ֆիլմաշարը թարգմանվել է վեց լեզվով: Նախատեսվում է շնորհանդեսը անել բոլոր այն երկրներում, որոնց լեզուներով թարգմանվել է այն:

«Սա իմ 20 տարիների աշխատանքի արդյունքն է: Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձը համընկնում է հայկական հողի վրա իմ ապրելու 20 տարիների հետ: Սա յուրօրինակ ամփոփումն է այդ գործունեության, ու կարծում եմ՝ շատ կարևոր է, որ համաշխարհային հանրությունը հնարավորություն ունենա տեսնելու այդ ֆիլմերը»,- ասաց Պասկալևան լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը: Ֆիլմաշարի երևանյան շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 18-ին:

«Ես Հայաստան ընկա պատականորեն: Ուսանող էի այստեղ, հետո, երբ գնացի Մոսկվա, լսեցի արցախյան պատերազմի մասին: Շատ կարդացի ու երբ գալիս էի որպես լրագրող, արդեն գտեի՝ ուր եմ գնում: Սակայն այն պատկերը, որ տեսա, գերազանցեց բոլոր սպասումներս. այն, ինչ ես տեսա Գետաշենում, ինձ մոտ կասկած չթողեց, որ ես որպես լրագրող պետք է աշխատեմ ու օգնեմ մարդկանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց Ցվետանա Պասկալևան:

Հիշելով պատերազմական տարիները և այդ ընթացքում իր արած աշխատանքը՝ Պասկալևան նշեց, որ 20 տարի անց հետ նայելով անցյալին՝ բոլորովին չի ափսոսում, որ թողել է ասպիրանտուրան ու անցել բոլոր այդ վտանգների միջով: «Այդ ժամանակ իմ արած գործը միայն տեղի բնակիչների վիճակը մի փոքր թեթևացնելու փորձ էր: Այն ժամանակ ես չէի մտածում ոչ մի այլ բանի մասին, միայն մտածում էի այդ մարդկանց մասին»,- հիշեց Պասկալևան՝ ավելացնելով, որ իրեն չէր կարող կանգնեցնել ոչինչ, անգամ ադրբեջանցիների ատելությունն ու վտանգը, որ սպառնում էր անձամբ իր կյանքին:

Tert.am

 

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply