Չինացի կենսաբանը հավաքել է պանդայի 5 տ արտաթորանքն ու դրանից եփել աշխարհի ամենաթանկ թեյը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2011 17:10

Չինաստանի քոլեջներից մեկի կենսաբանության ուսուցիչը  հայտնաբերել է ամենաթանկ թեյը, որի մեկ ֆունտն արժե 50000 ֆունտ: Անկրկնելի համով  ու բույրով ըմպելիքը մշակվում է պանդայի արտաթորանքից:Նոր թեյի համար կենսաբանն ավելի քան 5 տ արտաթորանք է հավաքել: Նա հավատացած է, որ օգտակար նյութերով հարուստ հումուսից կարելի է անկրկնելի բույրով  նոր տեսակի թեյ ստանալ: Պանդաների մարսողական համակարգը շատ վատ է աշխատում. նրանք կարողանում են մարսել կերածի ընդամենը 30%-ը: Դրա համար էլ նրանց արտաթորանքը հարուստ է  օգտակար բջջանյութով ու սննդարար նյութերով: Կենսաբանի խոսքով, իր եփած թեյն ընկույզի համ ունի: Երբ նրա արտադրանքը վաճառքի հանվի, Չինաստանի հարավում գտնվող պանդաների բազմացման կենտրոնի ներկայացուցիչ  կենսաբանը մտադիր է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում:

 

Դիտվել է 1532 անգամ:
Print Friendly

Leave a Reply