ՄԻՊ-ը քաղաքացիների ընդունելություններ կանցկացնի 6 մարզերում

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 16, 2011 17:13

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքացիների ընդունելություններ կանցկացնի Հայաստանի 6 մարզերում։ Պաշտպանը և իր անձնակազմը քաղաքացիներին կընդունեն  նոյեմբերի 17-ին Կապանում, նոյեմբերի 18-ին՝ Եղեգնաձորում,  նոյեմբերի 22-ին՝ Գյումրիում, նոյեմբերի 24-ին՝ Իջևանում, նոյեմբերի 25-ին՝ Վանաձորում, նոյեմբերի 29-ին՝ Գավառում։

Այցելությունների իրականացմանը աջակցում է Եվրոպական միության խորհրդատվական խումբը /ԵՄԽԽ/։

Պաշտպանը նախատեսում է նաև 2012թ. հիմնել մարզային գրասենյակներ։ Այս այցելությունների շղթան կծառայի նաև որպես այդ նախաձեռնությունն իրականացնելու նախապատրաստական փուլ, որի ընթացքում կկատարվի 6 մարզկենտրոններում բացվելիք մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչությունների համար աշխատակազմի հավաքագրում և գրասենյակային տարածքների ընտրություն։

Պաշտպանի այցի շրջանակներում կազմակերպվելու են նաև կլոր սեղաններ հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ներկայացվելու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև Եվրոպական միության խորհրդատվական խմբի  գործունեությունը։  ԵՄԽԽ ներկայացուցիչը կծավալի քննարկումներ քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության վերաբերյալ՝ ներկայացնելով այդ ոլորտում ԵՄ լավագույն փորձը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցում և մեծապես աջակցում են մարզային հասարակական կազմակերպությունները,  Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչությունը և ԱՄՆ  Միջազգային զարգացման գործակալությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուրին և ամենուրեք։

 

Դիտվել է 1453 անգամ:
Print Friendly

Leave a Reply