ԼՂ ՀՅԴ ղեկավար. «Միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 14, 2009 19:35

arcax1«Մենք պետք է միշտ գիտակցենք պատերազմի հնարավորությունը: Մեզանից ոչ ոք չի ձգտում պատերազմի, սակայն պետք է միշտ պատրաստ լինեն դրան»,-ասել է Լեռնային Ղարաբաղի ՀՅԴ կենտրոնական բյուրոյի ղեկավար Դավիդ Իշխանյանը:

Ըստ նրա` հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում Հայաստանի վրա ուժեղ ճնշումներ կլինեն: Սրանից ելնելով` Արցախյան դաշնակցության ղեկավարը կողմ է միասնական հայկական ճակատ ձևավորելուն` Հայաստան, Արցախ, Սփյուռք, ինչը թույլ կտա լուծել բոլոր հարցերը` ազգային շահերից ելնելով:

Իշխանյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ թե մի քանի օրվա, այլ մի քանի տարվա գործընթաց է, և հնարավոր չի լինի խուսափել 3-րդ ուժերի ուղղակի կամ անուղղակի միջամտությունից:

Աղբյուրը`ИА REGNUM

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply